Փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Դեպի Եվրատեսիլ» համերգը, որի ընթացքում կընտրվի «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակը, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը։
Մասնակիցների անունները կհայտատարվեն նախապես, համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և հեռուստադիտողները SMS քվեարկությամբ կընտրեն հայաստանյան պատվիրակին։
«Եվրատեսիլ 2025»-ը կանցկացվի մայիսին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում, մրցույթին կմասնակցի 37 երկիր։
2024 թվականին Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել էր «Լադանիվա» խումբը՝ Jako երգով։ Հայաստանյան պատվիրակն զբաղեցրել էր 8-րդ տեղը։