Հունիսի 14-16-ը Հայաստանի հնագիտական վայրերում և թանգարան-արգելոցներում կանցկացվեն «Եվրոպական հնագիտության օրեր», հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Միջոցառման 3 օրերի ընթացքում հանրությանը հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ»,- հայտնում է նախարարությունը:
Հնագիտական արշավախմբերի անդամները հունիսի 14-ին էքսկուրսիաներ կիրականացնեն «Մայրաքաղաք Դվին» արգելոցում՝ Հնաբերդ գյուղում, հունիսի 15-ին՝ «Լոռի-Բերդ բնակավայր» արգելոցում և Սիսիանի Ադոնեց պատմական թանգարանում, երեք օրն էլ՝ Անիպեմզա գյուղի մոտ գտնվող Երերույք տաճարում, ինչպես նաև Մեծամորի թանգարանում, որտեղ կարող եք մասնակցել պեղումներին և մետաղների ձուլմանը։
Հունիսի 14-ին «Ագարակ» արգելոց-թանգարանում մասնակիցները կպատրաստեն ժայռի մեջ փորագրված դամբարանի եռաչափ մանրակերտը և պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանիկների կրկնօրինակները: Հունիսի 14-ին Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում կցուցադրվեն վերջին տարիների պեղումների նմուշները, իսկ հունիսի 15-ին՝ Արենիի և Մագիլա քարանձավներում և Գնիշիկաձորի կիրճում։
Հունիսի 16-ին Արտաշավան գյուղում կկատարվեն Սուրբ Թադևոս եկեղեցու վերջերս քանդված զանգակատան քարերի վերադասավորումն ու համարակալման աշխատանքները։ Նույն օրը պեղումներ կկատարվեն Լոռվա բերդում, իսկ հատակի խճանկարը կվերստեղծվի Գառնիում։
Միջոցառումները բաց են բոլոր տարիքի մարդկանց համար: Հայաստանը 2022 թվականից միացել է «Եվրոպական հնագիտության օրերին»։
Լայպցիգում բացվել է գրող Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ բացվել է հայ գրող Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, հայտնել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։ Հուշատախտակը բացվել...