Հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» կտավը վաճառքի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը, հայտնում է աճուրդի տան կայքը։
«Կոշտ վերականգնման հետքերը որոշակիորեն նվազեցնում են ստեղծագործության գեղարվեստական արժանիքները, սակայն պետք է ընդունել, որ ուսումնասիրվող կտավն Այվազովսկու հասուն աշխատանքի բնորոշ օրինակն է»,- ասվում է Պետական ռուսական թանգարանի կից նամակում։
Նկարում առագաստանավը շրջում է փոքրիկ կղզու վրա գտնվող աշտարակի շուրջը, որը երևում է Այվազովսկու նկարներում՝ 1840-ականների վերջի Կոստանդնուպոլիսի տեսարաններով, ավելացրել է թանգարանը։
Աճուրդը կկայանա փետրվարի 18-ին։ Կազմակերպիչներն աճուրդն անվանել են Chtistie’s & Sotheby’s-ի անալոգը Ռուսաստանում:
2021 թվականի նոյեմբերին Այվազովսկու «Սև ծովի Գենուեզյան աշտարակները» կտավը 1 միլիոն եվրոյով վաճառվել էր Լոնդոնի Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում։ 2023 թվականի դեկտեմբերին «Նավը ծովում՝ սարերի ֆոնին» կտավը դարձել էր ռուսական աճուրդի հոլդինգի առաջին առանցքային լոտերից մեկը։
Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, հայ գործարար Նուբար Գյուլբենկյանի կերպարով ոգեշնչված, «Փյունիկյան սխեմա» ֆիլմում մարմնավորել է Նուբարի հորեղբոր դերը, հայտնում է...