Ջիջի Հադիդին և Լեոնարդո Դի Կապրիոյին այս շաբաթ երկրորդ անգամ նկատել են լոնդոնյան ռեստորանում՝ դերասանի ծնողների հետ ընթրելիս։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում համապատասխան լուսանկարներ։
28-ամյա Ջիջի Հադիդը և 49-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն երեկոն անցկացրել են դերասանի ընտանիքի՝ նրա հոր Ջորջի և խորթ մոր՝ Փեգի Ֆարարի հետ Լոնդոնի Chiltern Firehouse ռեստորանում։ Լրագրողների տեղեկություններով՝ նախ հաստատություն է ժամանել մոդելը, իսկ դերասանն ու նրա ծնողները մի քանի րոպե անց ետնամուտքով են ներս մտել։
Երեքշաբթի՝ հունիսի 7-ին, հրապարակվել էին Հադիդի և Դի Կապրիոյի համատեղ լուսանկարները, որոնք արվել էին չինական China Tang ռեստորանում՝ ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել էր բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էննինֆուլը։ Զույգի հետ միասին ընթրիքին ներկա են եղել Դի Կապրիոյի ծնողները, ինչի պատճառով լրագրողները դերասանին առաջարկել են վերջապես որոշել մոդելին ներկայացնել իր ընտանիքին։
Ջիջի Հադիդի և Լեոնարդո Դի Կապրիոյի սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ մամուլում հայտնվել էին 2022 թվականի սեպտեմբերին։
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին ասպետական կոչում կշնորհվի, հայտնում է The Sun պարբերականը: Ըստ պարբերականի՝ 50-ամյա ֆուտբոլիստի...