Armenia Today-ը մեկտեղել է մի քանի ֆիլմեր, որոնք կարելի է դիտել Ամանորին և որոնք ավանդական ֆիլմացանկից դուրս են:
Ոչինչ չի բարձրացնում ամանորյա տրամադրությունը, ինչպես ամանորյա ֆիլմերը: Շատերը դրանք սկսում են դիտել դեռ նոյեմբերից, երբ սուպերմարկետների ու խանութների ցուցափեղկերը զարդարվում են:
«Գրինչ»
Ֆիլմ Գրինչի մասին, որը ատում է Ամանորը: Այս ֆիլմը կանաչ կերպարի ուրախ և միևնույն ժամանակ ողբերգական պատմության մասին է, որը փորձում է բոլորից գողանալ տոնը:
https://www.youtube.com/watch?v=8m8EUhwfWBE
«Սիրեք կուպերներին»
Սուրբծննդյան կատակերգություն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ տոնակատարությանը հավաքվում են մեծ ընտանիքի չորս սերունդների ներկայացուցիչներ։
«Չորս Սուրբ Ծնունդ»
2008 թվականի ամերիկյան կատակերգություն Սուրբ Ծնունդի և ընտանեկան արժեքների մասին։ Հանդիպելով որոշակի վախերի՝ Քեյթը և Բրեդը սկսում են այլ կերպ վերաբերել ընտանեկան արժեքներին։
«Սուրբծննդյան հեքիաթ»
«Սուրբծննդյան հեքիաթը» նկարահանել են Ֆրանսիայում։ Ֆիլմում նրանք պատմում են կյանքի պատմություններ, բացահայտում անսպասելի խոստովանություններ՝ համեմված ծիծաղով և արցունքներով:
«Սուրբ Ծննդյան ուրվականներ»
«Սուրբ Ծննդյան ուրվականներ»-ը Չարլզ Դիքենսի հայտնի պատմվածքի հիման վրա է նկարահանվել: Սա հեքիաթային պատմություն է, որն անպայման պետք է դիտել:
https://www.youtube.com/watch?v=y2yiWLpStwQ
«Սուրբ Ծննդյան նվեր»
Սա պատմություն է, որը ծանոթ է յուրաքանչյուր զբաղված մարդու Ամանորի նախօրեին, որը նվերներ չունի ընկերների և հարազատների համար: