• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Հուլիս 2025 22:06
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Մշակույթ,
21 Հունիս 2022 17:52
ShareShareShare
El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
telegram

Իսպանիայում առաջին անգամ լույս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց ցեղասպանության մասին: «Հայոց ցեղասպանություն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլո համալսարանի արդի համաշխարհային պատմության դասախոս, իրավաբան Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից իրականացված մեծ եղեռնագործությունը և պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Գրքի հեղինակը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ այն գրել է հանուն արդարության՝ նպատակ ունենալով ավելի ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանության փաստը Իսպանիայի հասարակության շրջանում և իր հայրենակիցներին պատմել աշխարհի աչքի առջև տեղի ունեցած մեծ ոճրագործության, դրա անպատժելիության, նաև՝ Եղեռնի օրերին հայերի հերոսական դիմադրության ու նրանց փրկած այլազգիների մարդասիրության մասին:

«Այս գիրքը պարզապես մի համեստ փորձ է փաստերը շարադրելու և ճանապարհ բացելու՝ Իսպանիայի լայն հասարակության կողմից Հայոց ցեղասպանությունը ավելի լավ հասկանալու համար», – «Արմենպրես»-ին հայտնել է գրքի հեղինակը:

Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան հայկական արմատներ չունի: Ասում է՝ հայերի հետ իր միակ առնչությունն այն է, որ իր հայրը շատ էր սիրում հայկական երաժշտություն: Այդ պատճառով ինքն էլ մանկուց հետաքրքրված է եղել հայկական մշակույթով: 2012 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո դե լա Սերնան որոշել է կենտրոնանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա, և դրանից 10 տարի անց նա վերջապես հրատարակել է իր գիրքն այդ թեմայով:

Ըստ հեղինակի՝ գրքում շարադրված է Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունը, մասնավորապես՝ 1894-96 թթ. համիդյան ջարդերը, 1909 թ. Ադանայի կոտորածը, Օսմանյան կայսրությունում հայերի քաղաքական բռնաճնշումների գաղափարական և քաղաքական արմատները, ցեղասպանության նախապատրաստումը (իրավական հիմքեր, ռազմական և կիսառազմական ստորաբաժանումների ձևավորում և այլն) և ցեղասպանության տարբեր շրջափուլերը՝ զանգվածային ձերբակալություններ, գույքի առգրավում, տեղահանություններ, մահվան երթեր Սիրիայի և Իրաքի անապատներով, և ի վերջո՝ կոտորած:

Ռիկարդո Ռուիսը չի մոռացել հիշատակել նաև 1915 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտերի ժամանակ շատ բնակավայրերում հայերի ցույց տված հերոսական դիմադրության մասին:

«Երբեմն մարդիկ կարծում են, թե հայերը լուռ համակերպվել են իրենց ճակատագրի հետ, «ինչպես գառը՝ մսագործի մոտ տանելիս», բայց դա այդպես չէ: Նրանք, որտեղ կարող էին՝ կռվել ու դիմադրել են: Թերևս, ամենահայտնի օրինակը 1915 թ. հուլիսին Մուսա լեռան դիմադրությունն է», – ասել է հեղինակը:

«Հայոց ցեղասպանություն»-ը գրքում իսպանացի ուսումնասիրողը գրել է նաև հայերին պատկանող գույքի (տներ, եկեղեցիներ, ձեռնարկություններ) նյութական ոչնչացման և առգրավման, ինչպես նաև՝ այն անարդար օրենքների մասին, որոնք դա հնարավոր են դարձրել:

Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան իր գիրքն ամփոփել է հայերի ցեղասպանության՝ այդ թվում իսպանական աղբյուրներից, իսպանացի գիտնականներից և հեղինակներից ձեռք բերված ապացույցների շարադրումով՝ վերջաբանում բարձրացնելով ցեղասպանության անպատժելիության հարցը:

«Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել ամբողջ աշխարհի աչքի առջև: Չմոռանանք, որ լրագրողները հաղորդում էին այդ մասին շատ վայրերից՝ Կոստանդնուպոլսից, Հալեպից և այլն: Հետագայում այն ժխտվեց և հիմնականում անպատիժ մնաց: Այս անպատժելիությունը 20-րդ դարի մեծագույն անարդարություններից է», – ասել է դե լա Սերնան:

Հեղինակի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը նաև շատ արժեքավոր դասեր է տալիս միջազգային հանձնառությունների, հիշողության կարևորության, արդարության, կռվելու և դիմադրելու անհրաժեշտության մասին: Այս տեսանկյունից հեղինակը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին օգնել և որոշ դեպքերում՝ կարողացան փրկել հայերի:

«Նրանք չպետք է մոռացվեն: Ավելին, նրանք պետք է օրինակը դառնան այն բանի, թե ինչ է ճիշտը և ինչ է պարկեշտը՝ մշակութային, ազգային կամ կրոնական տարբերություններից անդին», – շեշտել է «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Դե լե Սերնայի խոսքով՝ «Հայոց ցեղասպանություն»-ը գիրքը շատերն են ողջունել Իսպանիայում: Հեղինակը հույս ունի, որ գրքի հրատարակումը նաև կնպաստի Իսպանիայում հայագիտության մակարդակի բարձրացմանը և այլ երկրների գիտնականների ու հետազոտողների հետ համագործակցության ձևավորմանը:

«Ես երկար ժամանակ պայքարում եմ Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սա լայն հասարակության համար նախատեսված գիրք է, որն ընդհանուր գիտելիքներ է տալիս թեմայի վերաբերյալ: Ես կուզեի, որ իմ հայրենակիցները նաև որոշ իսպանական աղբյուրներից լսեին ու կարդային ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև հայերի հերոսականության, դիմադրության և մարդկության պատմությունները: Եվ անշուշտ, ես կուզեի բարձրաձայնել ոչ միայն ճանաչման անհրաժեշտության, այլև՝ այս սարսափելի ճակատագրին առերեսվող հայերի տառապանքների և արժանապատվության մասին»,- նշել է հեղինակը:

Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ է տեսնում Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսպանացի հետազոտողը պատասխանեց, որ ինքը լավատես է ճանաչման հարցում:

«Ես մեծամասամբ վստահ եմ ու լավատես՝ ճանաչման առումով: Գուցե դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց հայերը շատ լավ գիտեն համբերության, համառության և հույսի արժեքը: Ես հիշում եմ այն պատմությունը, թե ինչպես էին հայերը ցեղասպանության ժամանակ գրքերը մասերի բաժանում՝ դրանք փրկելու համար: Այդ գրքերը փրկվում էին ոչ թե ներկա, այլ գալիք սերունդների համար: Եվ դա արվում էր ոչ թե հուսահատությունից դրդված, այլ՝ ի շնորհիվ հավատի ու ապագայի հանդեպ հույսի: Ապագայի հանդեպ այդ վստահությունը հարգանքի է արժանի: Թեև կնախընտրեի, որ իմ գիրքը մասերի չբաժանվեր, եթե, իհարկե, դա չի արվում այն փրկելու համար», – իր խոսքն այսպես՝ կեսկատակ-կեսլուրջ, բայց ամեն դեպքում՝ լավատեսորեն է եզրափակում «Հայոց ցեղասպանություն»-ը գրքի հեղինակը:

Իսպանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գրքի լույս տեսնելու կապակցությամբ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հունիսի 13-ին ընդունել էր գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային՝ ընդգծելով գրքի հրատարակման կարևորությունը Իսպանիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացման գործում:

Իսպանիայի Թագավորությունը առայժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի կամ կառավարության մակարդակով, բայց փոխարենը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել իսպանական բազմաթիվ քաղաքների, շրջանների կամ նահանգների օրենսդիր կամ գործադիր մարմինները: Դրանց թվում են Նավառան, Վալենսիան, Մալագան, Սան Սեբաստիանը, Կատալոնիան, Բասկերի երկիրը և այլն:

telegram
Tags: El Genocidio ArmenioԳիրքԻսպանիա

Առնչվող Նորություններ

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

29 Հուլիս 2025 21:52

Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

29 Հուլիս 2025 21:47

Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչին ժամանեց Երևան

Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչին ժամանեց Երևան

29 Հուլիս 2025 21:41

Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

29 Հուլիս 2025 21:35

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25

Հուլիսի 31-ին Արցախի ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հրապարակում: «Ձեզ սպասում է իսկական երաժշտական...

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00

Այսօր Հայաստանում նշում են «Վարդավառը»՝ ամենասիրված և ուրախ տոներից մեկը։ Մարդիկ ամբողջ երկրում ջուր են ցողում միմյանց վրա։ Դա կարող...

Ավելին
  • Լուրեր
Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

29 Հուլիս 2025 21:55
Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

29 Հուլիս 2025 21:52
Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

Մեծ աշխատանք ենք կատարել հայ հանդիսատեսին ուրախացնելու համար. ակրոբատ Արսեն Հովսեփյան

29 Հուլիս 2025 21:47
Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչին ժամանեց Երևան

Ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է. Օնոֆրիո Կոլուչին ժամանեց Երևան

29 Հուլիս 2025 21:41
Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար. Պավել Բրյուն

29 Հուլիս 2025 21:35
Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

29 Հուլիս 2025 21:17
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը չեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Ջանես Նազարյանը չեմպիոն է հռչակվել

29 Հուլիս 2025 20:55
Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է. փաստաբան

29 Հուլիս 2025 20:38
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Երևանի կրկեսի արտիստներին (ուղիղ)

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Երևանի կրկեսի արտիստներին (ուղիղ)

29 Հուլիս 2025 20:14
Անգոլայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

Անգոլայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել

29 Հուլիս 2025 19:31
«Թասիբ ունես, քյասիբ չես մնա», «Աշխատավարձը չի բավականացնում»․ «Այո, հնարավոր է»․ քաղաքացիները՝ արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովելու մասին

«Թասիբ ունես, քյասիբ չես մնա», «Աշխատավարձը չի բավականացնում»․ «Այո, հնարավոր է»․ քաղաքացիները՝ արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովելու մասին

29 Հուլիս 2025 19:00
Թուրքական ընկերությունը ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ է իրականացրել Հայաստանի սահմանի երկայնքով

Թուրքական ընկերությունը ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ է իրականացրել Հայաստանի սահմանի երկայնքով

29 Հուլիս 2025 18:57
Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր

29 Հուլիս 2025 18:27
Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման մեծ հնարավորություններ է տալու. նախագահ

Եթե կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման մեծ հնարավորություններ է տալու. նախագահ

29 Հուլիս 2025 18:03
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է․ ArCa

29 Հուլիս 2025 18:01
ՊՆ-ն հաստատել է գերատեսչության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը

ՊՆ-ն հաստատել է գերատեսչության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին տեղեկատվությունը

29 Հուլիս 2025 17:24
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 29-ին՝ ըստ ԿԲ տվյալների

29 Հուլիս 2025 17:02

Նախկին թաղապետը 14 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը՝ ցածր գնով վաճառելով համայնքային մանկապարտեզը․ ԳԴ

29 Հուլիս 2025 16:14
Հայկական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Երևանից Միներալնիե Վոդի

Երևան-Դոմոդեդովո չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում՝ ուղևորի առողջության վատթարացման պատճառով

29 Հուլիս 2025 15:36
Սարիկ Մինասյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ԶԼՄ

Սարիկ Մինասյանը հերքել է իր՝ ԱՍՀ նախարար նշանակվելու մասին լուրերը

29 Հուլիս 2025 15:12
Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան

29 Հուլիս 2025 14:18
Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

Ճապոնիայում մեկ շաբաթում շոգի պատճառով հոսպիտալացվել է 18 000 մարդ

29 Հուլիս 2025 14:09
Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

29 Հուլիս 2025 13:19
Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

Հայաստանում ArCa համակարգի ծառայություններն անհասանելի են

29 Հուլիս 2025 13:15
Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

Դատարանն Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող հողամասը բռնագրավել և վերադարձրել է Երևանին

29 Հուլիս 2025 12:10
Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

Փոխնախարարը ներկայացնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների զբաղվածության ոլորտի ծրագիրը (ուղիղ)

29 Հուլիս 2025 11:19
Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

Իրանից ագրեսիայի դեպքում վճռական պատասխան են խոստացել

29 Հուլիս 2025 11:10

Հովիկ Աղազարյանի՝ «անասունների գործն» առաջիկայում կուղարկվի դատարան․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 11:03
«Եկեղեցու դեմ արշավ չկա»․ Փաշինյանը մեկնաբանել է կաթողիկոսի և հոգևորականների մուտքը Սարդարապատ խոչընդոտելու միջադեպը

Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու ծրագրից, բայց թիմակիցներին հորդորել է զգույշ գործել․ ԶԼՄ

29 Հուլիս 2025 10:23
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 29-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

29 Հուլիս 2025 09:54
Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում
Հասարակություն

Միշտ երազել եմ լինել Հայաստանում. մոնղոլ կոնտրոցիոնիստը ելույթ կունենա Երևանի վերաբացված կրկեսում

29 Հուլիս 2025 21:55

ԿարդալDetails
Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով
Հասարակություն

Կրկեսի նոր շենքում հիասքանչ ակուստիկա է, նոր գործեր կհնչեն. կոմպոզիտոր Վալերի Տոլստով

29 Հուլիս 2025 21:52

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ