Հայազգի իսպանական հայտնի ջութակահար Արա Մալիքյանը The Ara Malikian World Tour-ի շրջանակներում կայցելի Թուրքիա։
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Մալիքյանի ելույթը տեղի կունենա հունիսի 9-ին Զորլու կատարողական արվեստի կենտրոնում։
Իսպանացի հայազգի ջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 14-ին Բեյրութում։ Հոր դրդմամբ նա սովորել է ջութակ նվագել վաղ մանկությունից։ Նա իր առաջին համերգը տվել է 12 տարեկանում։ Երկար ժամանակ ապրել է Գերմանիայում, որտեղ հարսանիքներին հրեական երաժշտություն է նվագել։ Նրա նվագաոճը կրում է Մերձավոր Արևելքի (արաբական և հրեական), Կենտրոնական Եվրոպայի, արգենտինական (տանգո) և իսպանական (ֆլամենկո) երաժշտության ազդեցությունը։ Ներկայումս ապրում է Մադրիդում և նվագում Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
2020 թվականին վիրտուոզ ջութակահար Արա Մալիքյանի և նրա կնոջ՝ պրոդյուսեր և ռեժիսոր Նեյթ Մորենոյի վավերագրական ֆիլմը՝ «Կյանքը լարերի միջև»-ը, ճանաչվել է «Գոյա» իսպանական գլխավոր կինոփառատոնի ոչ գեղարվեստական անվանակարգում լավագույն ֆիլմ:
Իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում Նատա Մորենոն ասել է, որ Գոյայի արձանիկը պատկանում է այն մարդուն, առանց որի ֆիլմը չէր կայանա, Արա Մալիքյանի հորը. ընտանիքը այն փոխանցեց մեզ, ինչը թույլ տվեց մեզ նկարահանել այս ֆիլմը»:
«Այս ֆիլմը փախստականների մասին է»,- նույն հարցազրույցում ասել է Արա Մալիքյանը։ «Ես ինքս փախստական եմ։ Ես 14 տարեկանում լքել եմ Լիբանանը և այդ ժամանակվանից ապրում եմ քոչվորական կյանքով։ Եվ ես լավ գիտեմ այս կյանքի մյուս կողմը։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ քաղաքակիրթ երկրներում բոլոր դժբախտությունների պատճառը միգրանտներն ու փախստականներն են։ Բայց անհնար է սթափ մարդկանց ստիպել հավատալ դրան, քանի որ մենք գիտենք, որ ճանապարհորդները միշտ հաջողություն են բերել և հարստացրել համաշխարհային քաղաքակրթությունը»։