1.Մի ուրիշ, առանձնահատուկ հաճույք էր տեսնել, թե ինչպես է կրակը լափում իրերը, ինչպես են դրանք սևանում ու ձևափոխվում։
2. Նրա աչքերում, ինչպես ջրի երկու զուլալ կաթիլներում, Մոնթագը տեսավ իր արտացոլանքը՝ խավար, պստլիկ, բայց ճշգրիտ, նույնիսկ բերանի շուրջը եղած փոսիկներն էին երևում:
3.Ես հազվադեպ եմ հեռուստատեսային հաղորդումներ դիտում, գրեթե չեմ այցելում զվարճավայրեր, այդ պատճառով էլ խելացնոր մտքերը հաճախ են այցելում ինձ։
4.Վերջ ի վերջո մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է․ մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր․․․ Մարդիկ չունեն իրենց դեմքը։
5. Ամեն մի սերունդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում են և հիշեցնում են մարդկության սխալները:
Պուլիցերյան մրցանակ 2025. հայտնի են դափնեկիրները
Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները հայտարարել են Պուլիցերյան 109-րդ մրցանակի դափնեկիրներին, տեղեկանում ենք մրցանաբաշխության կայքից։ Այս տարի The New York Times-ը մրցանակների...