Աշխարհում ամենահայտնի և տեսարժան վայրերից մեկն է Հիսուս Քրիստոսի արձանը, որը տեղակայված է Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում։
1921 թ.-ին Բրազիլիայի անկախացման հարյուրամյակի առթիվ երկրի կառավարիչները որոշում կայացրին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը։Հայտարարվեց մրցույթ և հավաքվեց մոտավորապես երկուսուկես միլիոն առաջարկ։
Արձանի նախնական էսքիզը ստեղծել էր Կառլոս Օսֆալյդը։ Հենց նա էլ առաջարկում է, որպեսզի Հիսուս Քրիստոսը լինի խաչի նման պարզած ձեռքերով։
Բայց վերջնական արձանի տեսքը տվեց Էյտոռոմ դա Սիլվա Կոշտոն։ Աշխատանքները ընթանում էր Ֆրանսիայում, քանի որ Բրազիլիայում այդ ժամանակ հնարավոր չէր ստեղծել այդպիսի մեծ քանդակ։
Արձանը կառուցված է մետաղաբետոնից և բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։ 1924 թվականին ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդևսիկին ավարտեց գլխի և ձեռքերի ստեղծումը, իսկ արձանի պատրաստի բոլոր հատվածները տեղափոխեցին Բրազիլիա։
Արձանի ստեղծումը տևեց մոտավորապես ինը տարի։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։
1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումն ու օծումը:
Հիսուս Քրիստոսի արձանը դարձավ Բրազիլիայի այն խորհրդանիշը, որի համար աշխարհի տարբեր ծայրերից պիտի գային ՝ տեսնելու այդ հրաշագեղ կոթողը։
Ռուս երաժիշտ Ստաս Նամինն ստացել է հայկական անձնագիր և պատրաստվում է հաճախակի այցելել Հայաստան
Երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինը հայտնել է, որ ստացել է հայկական անձնագիր և պլանավորում է պարբերաբար այցելել Հայաստան, հաղորդել է...