Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Ջուլֆայում պատմական հայկական հուշարձանները ոչնչացվել են․ LATimes

Ջուլֆայում պատմական հայկական հուշարձանները ոչնչացվել են․ LATimes

Ջուլֆայի 16-րդ դարի հսկայական և հարուստ զարդանախշերով հուշաքարերը դարեր շարունակ պահպանվել են տարածաշրջանում՝ Արաքսի ափերին և պահպանել են հայկական շունչն ու ոգին։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը՝ նշելով, որ երկրաշարժերը, պատերազմներն ու վանդալիզմը նոսրացրել են նրանց շարքերը, բայց 20-րդ դարի կեսերին հազարավոր խաչքարեր դեռևս կանգուն էին։

Աղբյուրը նշում է, որ այսօր արդեն Ջուլֆայում ոչ մի խաչքար չկա։ ՅՈւՆԵՍԿՕ-ն 2000 թվականին հայտարարել էր խաչքարների պահպանության մասին, սակայն Hyperallergic մշակութային ամսագրի այս տարվա հրապարակումները ցույց են տալիս, որ հուշարձանները թաքուն և պարբերաբար ոչնչացվել են՝ Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման՝ Ադրբեջանի վարած քաղաքականության շրջանակներում։

Հոդվածում նշվում է, որ ավերածությունների մասշտաբները հսկայական ու ապշեցուցիչ են․ ոչնչացվել են 89 միջնադարյան եկեղեցիներ, 5840 խաչքար և 22 000 տապանաքար։ Հոդվածի համահեղինակ 33-ամյա Սիմոն Մաղաքյանը 1997-2006 թվականներին Ադրբեջանում եկեղեցիների և հուշարձանների ոչնչացումն անվանել է «XXI դարի մշակութային ցեղասպանություն»։

2003 և 2009 թվականներին արված արբանյակային լուսանկարները վկայում են Ջուլֆայում աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին։

Հոդվածագիրները նշում են, որ ի տարբերություն «Իսլամական պետության» և թալիբների, որոնք ոչնչացրել են պատմական ավերակներն ու հուշարձանները, ադրբեջանցի պաշտոնյաները հերքում են, որ այս տարածքներում հայկական գերեզմանոցներ ու եկեղեցիներ են եղել։

Հոդվածի համահեղինակ Սիմոն Մաղաքյանը նշում է, որ դա ավելի վատ է, քան այն ինչ անում էր «Իսլամական պետությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+