Հունիսի 12-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները, Ֆեյսբուքի իր էջում գրել է Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Հունիսի 12-ին՝ ժամը 17:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար՝ առաջադրելու է իր թեկնածուին:
«Հուսով եմ՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին»,- հավելել է նա։
Վաշարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր
տվել համայնքապետի պաշտոնից։ Մայիսի 24-ին ԶԼՄ-ն
հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ և զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, նշանակել Էջմիածնի քաղաքապետ։