• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2025 10:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Սահմանամերձ Դավիթ Բեկում բնակավայրի փոքրանալուն զուգահեռ՝ մեծացել են խնդիրները

Իրավիճակը սահմանին, Մարզեր,
04 Հուլիս 2022 22:30
ShareShareShare
telegram

Կապանի Դավիթ Բեկ բնակավայրի մասին խոսակցությունները, որտեղից 44-օրյա պատերազմի առաջին ազդակներն էինք ստանում, 2020-ից ի վեր կամրջվում են պատերազմի հետ:

Պատերազմից 2 տարի անց Armenia Today-ի նկարահանող խումբը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության հետ այցելել է գյուղ՝ հասկանալու, թե ինչ վիճակ է տիրում, և պարզելու, թե ինչպես են գյուղացիները դիմագրավում դժվարություններին և ապրում նոր պայմաններում։

Գյուղ մտնելու ճանապարհին հսկողություն են իրականացնում ուժայինները, ինչը հասկանալի պատճառներով չենք նկարահանել։

Գյուղի բնակիչներն Armenia Today-ին պատմեցին իրենց հոգսերի ու խնդիրների մասին։ Տիկին Նունուֆարը նախկինում մանկապարտեզի տնօրենն էր, այժմ տղայի բացած խանութն է աշխատեցնում: Փոքր գյուղում խանութները շատ են, փողը՝ քիչ, պարտքերի ցուցակը տարիների հնություն ունի: Եղանակն էլ իր հերթին մեղմ չի եղել այս տարի:

Ոռոգման ջրի հարցում շահել են. շաբաթը մի քանի անգամ հնարավոր է ջրել այգիները, բայց ճակատագրի հեգնանք՝ պատերազմի հետևանքով կրճատվել են վարելահողերը, ցանքատարածքներն ու արոտավայրերը։

«Թուրքերով շրջապատված՝ ինչ շահել։ Փայտի, խոտի հարցը դժվար ա, մարդիկ չեն կարողանում անասուն պահեն՝ տարածք չկա»,- ասում է տիկին Նունուֆարը։

Գյուղացիներին շատ է խանգարում ոռոգման ջրի հարցը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 65-ամյա Աշոտ Մովսիսյանը, որը 3 ուսանող է պահում Երևանում: Այստեղից էլ ինչով կարողանում է, օգնում է․ կաթ, մածուն ու պանիր է ուղարկում, որ երեխաներն առողջ սնվեն:

Թուրքի նպատակն էր գյուղը դատարկել, ասում է Աշոտ Մովսիսյանը ու նեղսրտում՝ մինչև պատերազմ Դավիթ Բեկի մասին ոչ ոք չէր լսել: Աշխատանքի, վարելահողի, ջրի բացակայությունը տեղացիների հիմնական խնդիրն է:

«Խմելու ջրի պակասություն կա, հետո էսօր բերքահավաք է սկսվել, բայց ոչ մեկը ոչ մի բանով չի ընդառաջում գյուղացիներին»,- ասում է նա։

Այնուամենայնիվ՝ Մովսիսյանը չի պատրաստվում հեռանալ գյուղից։ Եթե ոչ մարդկային, ապա գոնե նյութական կորստի տեսքով պատերազմը թակել է յուրաքանչյուրի դուռը: Այս ընտանիքն իր հողից մեկ հեկտար է կորցրել:

Մնացած տարածքում էլ անվտանգությունը երաշխավորված չէ, ինչ իմանաս՝ հերթական անգամ խոտ հավաքելուց թշնամին ի՞նչ տրամադրություն կունենա:

Մեր նկարահանող խումբը այցելեց նաև առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդավայրի դպրոցը, որը հենց իր անունով էլ կոչվում է: Ժամանակին աստեղ սովորել է ավելի քան երեք հարյուր հիսուն աշակերտ:

Այս ուսումնական տարում դպրոց կհաճախի 31 աշակերտ, որից 4-ը՝ առաջին դասարան։ Դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանի խոսքով՝ 5-րդ և 11-րդ դասարաններում, ցավոք, աշակերտ չկա, բայց այս տարի ութ շրջանավարտ են ունեցել:

«Մեր ուսուցիչները բոլորը համագյուղացիներ են, բարձրագույն ավարտ, ունենք մասնագետ, որ չկա՝ համագործակցում ենք կտակի հետ, ֆիզիկա առարկայի համար Լենինականից մի ուսուցչի հետ պայմանագիր ենք կնքել»,- ասում է դպրոցի տնօրենը:

Որպեսզի հեռավար դասերն իրականություն դառնան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչությունը դպրոցին համակարգիչ է նվիրել, պայմանավորվածություն կա նաև լուսամուտները թաղանթապատելու հարցում, որպեսզի պայթյունի դեպքում բեկորները չվնասեն դրանք:

Կառույցի ներկայացուցիչները հատուկ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մարդասիրական ականազերծման և արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների վերաբերյալ դասախոսություններ են անցկացրել։

Ապագայում նախատեսվում է հարյուր աշակերտի համար մոդուլային դպրոց կառուցել, քանի որ այս դպրոցն անմիջապես թշնամու նշանառության տակ է: Ուսուցիչները, քիչ աշակերտներով պայմանավորված, քիչ են վաստակում: Նրանք ազնվամորի են աճեցնում, որի պահանջարկը մեծ է հատկապես Կապանում:

Գյուղն ընկած է Գորիս և Կապան քաղաքների միջև, այն ճանապարհահատվածի վրա, որը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց փակվեց, քանի որ անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամփոփումից հետո Սյունիքի մարզի Գորիս-Կապան քաղաքները կապող գլխավոր ճանապարհի մի մասն անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ Դավիթ Բեկ գյուղը հայտնվել է Ադրբեջանի դիրքերից 1,5 կմ հեռավորության վրա։

Մանրամասները ՝ տեսանյութում:

telegram
Tags: Դավիթ Բեկ համայնքսահմանամերձ համայնքՍյունիք

Առնչվող Նորություններ

Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Հակառակորդի կրակոցները թիրախային չեն, ուշադրություն չենք դարձնում․ ԳՇ պետ

04 Հունիս 2025 16:44

Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Այո՛, կրակոցներ հնչել...

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

03 Հունիս 2025 19:32

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղերում տնտեսական վիճակը վատթարացել է 2020 թվականի պատերազմի հետևանքով հարակից արոտավայրերի և խոտհարքների՝...

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

Սյունիքի դիմակայունության բարձրացումը կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

02 Հունիս 2025 11:44

Սյունիքի կայունության բարձրացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է, իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝...

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

Տաթևի վանքում մկրտվել են շրջափակման ժամանակ և բռնի տեղահանումից հետո ծնված արցախցի երեխաներ

01 Հունիս 2025 20:04

Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել յոթ փոքրիկ արցախցիների մկրտություն, հայտնում է «Մենք...

Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով տուն է վնասվել, խոցվել է մանր եղջերավոր. ՊՆ

Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով տուն է վնասվել, խոցվել է մանր եղջերավոր. ՊՆ

30 Մայիս 2025 11:15

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով...

Սրանք պատահական կրակոցներ չեն․ Ադրբեջանը տարածքային հավակնությունների հիմք է դնում․ Աբրահամյան

Սրանք պատահական կրակոցներ չեն․ Ադրբեջանը տարածքային հավակնությունների հիմք է դնում․ Աբրահամյան

29 Մայիս 2025 12:00

Ավելին
  • Լուրեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)

06 Հունիս 2025 10:55
«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

06 Հունիս 2025 10:53
Սամվել Բաբայանն առաջիկա ընտրություններին մտադիր է հանդես գալ ընդդիմադիր դաշտում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանի հաղորդմամբ երկրորդ գործն է քննվում ՔԿ-ում

06 Հունիս 2025 10:48
Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին քննադատող ելույթների համար հայտնվել են իրավապահների թիրախում․ ԶԼՄ

Ընդդիմադիր պատգամավորները Փաշինյանին քննադատող ելույթների համար հայտնվել են իրավապահների թիրախում․ ԶԼՄ

06 Հունիս 2025 10:37
Պատանի հայ շախմատիստները Լիոնում հաղթանակներ են գրանցել

Պատանի հայ շախմատիստները Լիոնում հաղթանակներ են գրանցել

06 Հունիս 2025 10:26
Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում (ուղիղ)

06 Հունիս 2025 10:06
Երևանում կայանալու է առողջապահական միջազգային համագումար, Նազիկ Ավդալյանը՝ էքսպոյի ջահակիր

Երևանում կայանալու է առողջապահական միջազգային համագումար, Նազիկ Ավդալյանը՝ էքսպոյի ջահակիր

06 Հունիս 2025 10:04
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 6-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

06 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հունիս 2025 09:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

06 Հունիս 2025 09:32
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2025 07:38
Պայքարը շարունակվում է․ ավարտվել է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Առանցքային հարցերում հաջողության չհասնելու դեպքում կդադարեցվի քննարկումը ՀՀ կառավարության հետ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

06 Հունիս 2025 00:35
Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատել

Աստանայի երկնքում անհայտ օբյեկտներ են նկատել

05 Հունիս 2025 23:50
Կարող ենք աջակցել գերիների ազատ արձակմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան․ ԿԽՄԿ

Կարող ենք աջակցել գերիների ազատ արձակմանը, երբ հակամարտության կողմերը համաձայնության գան․ ԿԽՄԿ

05 Հունիս 2025 23:12
DOGE-ի աշխատանքի պատճառով Սպիտակ տանը պառակտում է

Մասկը հայտարարել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում

05 Հունիս 2025 22:39
Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն

Գոհար Աբաջյանը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն

05 Հունիս 2025 22:14
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Որոշակի առաջընթաց ունեցանք․ Պապոյանը՝ Վրաստանի հետ սահմանին հայկական բեռների խնդրի մասին

05 Հունիս 2025 21:34
Պենտագոնը խոշոր նավերի ոչնչացման համար նախատեսված հզոր ավիառումբ է փորձարկել․ ԶԼՄ

Պենտագոնը խոշոր նավերի ոչնչացման համար նախատեսված հզոր ավիառումբ է փորձարկել․ ԶԼՄ

05 Հունիս 2025 20:50
ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել Մոսկվայում Արեգ Շչեպիխինի հետ կապված միջադեպի առթիվ

Մոսկվայում չեչենների կողմից հայ գործարարի առևանգման գործով անցնող անձանց մեղադրանք է առաջադրվել

05 Հունիս 2025 20:17
Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել

Բենեդիկտ Քամբերբեթչը Նուբար Գյուլբենկյանից ոգեշնչված՝ Վես Անդերսոնի նոր ֆիլմում հերոսի է մարմնավորել

05 Հունիս 2025 19:32
Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից, նշանակվել դեսպան

Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից, նշանակվել դեսպան

05 Հունիս 2025 19:05
Մոսկվայի հասարակական տրանսպորտում կնախազգուշացնեն ԱԹՍ հարձակումների մասին

Մոսկվայի հասարակական տրանսպորտում կնախազգուշացնեն ԱԹՍ հարձակումների մասին

05 Հունիս 2025 18:48
Վրացական կողմը հայկական 52 մեքենայի թույլատրել է ապրանքն արտահանել ՌԴ․ նախարար

Վրացական կողմը հայկական 52 մեքենայի թույլատրել է ապրանքն արտահանել ՌԴ․ նախարար

05 Հունիս 2025 18:32
Գերմանիայում Ryanair-ի չվերթի ժամանակ «ուժեղ տուրբուլենտության» հետևանքով ութ ուղևոր վնասվածք է ստացել

Գերմանիայում Ryanair-ի չվերթի ժամանակ «ուժեղ տուրբուլենտության» հետևանքով ութ ուղևոր վնասվածք է ստացել

05 Հունիս 2025 18:17
Սեպտեմբերից նախատեսում ենք Երևան-Դելի ուղիղ չվերթեր ունենալ․ Գևորգ Պապոյան

Սեպտեմբերից նախատեսում ենք Երևան-Դելի ուղիղ չվերթեր ունենալ․ Գևորգ Պապոյան

05 Հունիս 2025 18:14
«Աստծուն աղոթում եմ, որ նրանց ոչինչ չպատահի». Զատուլինը՝ Բաքվում պահվող քաղաքական գործիչների մասին

Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարները, զուգահեռ օգտվում է տնտեսական կապերից․ Զատուլին

05 Հունիս 2025 18:01
Եթե նման բան կա, կաթողիկոսը պետք է հեռանա․ Սիմոնյանը՝ Գարեգին Բ-ի՝ դուստր ունենալու մասին

Եթե նման բան կա, կաթողիկոսը պետք է հեռանա․ Սիմոնյանը՝ Գարեգին Բ-ի՝ դուստր ունենալու մասին

05 Հունիս 2025 17:56
Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից

Վրաստանում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից

05 Հունիս 2025 17:45
Գերիների հարցը միակն է, որտեղ կառուցողական խոսակցություն չի ստացվում․ ԱԳ նախարար

Գերիների հարցը միակն է, որտեղ կառուցողական խոսակցություն չի ստացվում․ ԱԳ նախարար

05 Հունիս 2025 17:32
Սահմանազատման պրոցեսը չի կանգնել․ Արարատ Միրզոյան

Սահմանազատման պրոցեսը չի կանգնել․ Արարատ Միրզոյան

05 Հունիս 2025 17:18
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը (ուղիղ)

06 Հունիս 2025 10:55

ԿարդալDetails
«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն

«Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է կառավարության աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան

06 Հունիս 2025 10:53

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ