Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետախուզական գործողություն է անվանել Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելությունը, որը նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։ Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանք լրտեսների պես գիշեր ու ցերեկ կանգնած են մեր սահմանների վրա, որոնում են սողանցքներ, որով կարող են հասնել մեզ: Մենք բավականաչափ տվյալներ ունենք ասելու, որ այդ առաքելությունն իր բնույթով ընտրովի է և հետախուզական»,- ասել է Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացմանը։
Ադրբեջանի ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանին զենքի մատակարարման առնչությամբ՝ դրանք համարելով սպառնալիք տարածաշրջանի համար։
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Նիլս Ուսակովսը փետրվարի 25-ին ասել էր, որ Բաքուն և Մոսկվան քննադատում են ԵՄ դիտորդական առաքելությունը՝ դիտելով այն որպես սպառնալիք խաղաղության պայմանագրի համար։ Սակայն իրականում, ըստ Ուշակովսի, ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնեց կայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։