ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 25-27-ն Ադրբեջանն ինտենսիվ գնդակոծել է Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։