Օգոստոսի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից տեղեկացնում են, որ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում նշված հատվածներում կանխատեսվում է 39-41 աստիճան տաքություն։
Երևանում ցերեկը սպասվում է 38-40 աստիճան, երեկոյան՝ 32-34 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-35 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33, նախալեռնային շրջաններում՝ 35-37 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 25-30 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-32, նախալեռնային շրջաններում՝ 36-40 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-40, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 39-41 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 39-41 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 31-34, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 39-41 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 29-32, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, հովտային շրջաններում՝ 36-39 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 33 աստիճան տաքություն։