Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Վերջին տվյալներով՝ տուժել է առնվազն 4521 մարդ, 400-ն անհետ կորել է։
Չինաստանի իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը։
Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ցնցումներն զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում: Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել էր և հայտնել, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այդ պահին չկան։