Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters մրցաշարի երրորդ շրջան, հայտնում է ավստրալական ABC News հեռուստաալիքը։
Երկրորդ շրջանում Խաչանովը 7-6 (7/3), 6-0 հաշվով հաղթել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսին։
«Կիրյոսն հանդիպման ժամանակ նյարդացել է, պահանջներ ներկայացրել ինքն իրեն և իր թիմին: Դրվագներից մեկում նա գնդակը բարձր է նետել խաղադաշտից, ինչի համար նախազգուշացում է ստացել մրցավարից»,- ասվում է հրապարակման մեջ։
Մրցաշարի երրորդ տուրում Խաչանովը կհանդիպի բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ։
Մրցաշարը կկայանա մարտի 19-30-ն ԱՄՆ-ում։ Հաղթողի հիմնական ֆավորիտներն են Կառլոս Ալկարազը, Նովակ Ջոկովիչը, Ալեքսանդր Զվերևը և Դանիիլ Մեդվեդևը: