Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում համագործակցության համար։
Կոստանյանը մանրամասնել է, որ մարտի 21-ին ավելի ուշ բժշկական պարագաներով և պարենով բեռնատարները կանցնեն Մարգարայի կամրջով` Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։
ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում էր կայացրել մարտի 21-31-ը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետը բացելու վերաբերյալ՝ Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: