Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ 40 խմ քար․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն, հավելում է գերատեսչությունը: