La Chorrera ՋԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով Պանամայի մարզերի կեսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնել է РБК-ն։
Պանամայի հրշեջ ծառայության գնդապետ Անխել Դելգադոն La Estrella de Panama գործակալությանը հաղորդել է, որ հրդեհը բռնկվել է ՋԷԿ-ի տրանսֆորմատորում։
Առավոտյան ժամը 9։00-ին Պանամայի նախագահ Խոսե Մուլինոն X հարթակում հաղորդել է, որ գտնվում է Չիրիկի մարզի Բոկետեյում՝ առանց էլեկտրաէներգիայի։
«Աններելի է։ Դատելով հաղորդագրություններից՝ հասցված վնասը շատ մեծ է։ Կխնդրեմ ASEP-ին (հասարակական ծառայությունների մատուցման գործունեություն) և Էներգետիկայի նախարարությանը երկուշաբթի զեկույց ներկայացնեն։ Կգործենք համապատասխան։ Բավական է այս անտանելի սպասարկումը»,- գրել է նա։
Պանաման Կենտրոնական Ամերիկայի միակ երկիրը չէ, որն էներգետիկ ճգնաժամ է ապրում։ 2024թ. ՋԷԿ-ի շարքից դուրս գալու պատճառով Կուբան 2 անգամ ամբողջությամբ հոսանքազրկվել էր։