ՀՀ ՊՆ-ն մեկ օրում երրորդ անգամ հերքել է հայկական կողմից կրակոցների մասին Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է ՀՀ կառավարության հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Այսօր ավելի վաղ ՊՆ-ն երկու անգամ հերքել էր Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ՝ սահմանագոտու հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈւ կողմից կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը: