ՀՀ քաղաքացիների գրեթե 66 տոկոսը հավանություն չի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի փետրվարի 27-ից մարտի 6-ը Հայաստանում 1100 քաղաքացու շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները։
Հարցվածների 46,5%-ը (41,5%) բոլորովին չի հավանում վարչապետի աշխատանքը, 19,1%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս, 9%-ը նշել է, որ լիովին դրական է համարում վարչապետի աշխատանքը, իսկ 15,5%-ը՝ ավելի շատ հավանում է, 10%-ը դժվարացել է պատասխանել։
Միևնույն ժամանակ, ըստ հարցման արդյունքների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը0,5%-ով բարելավել է վարկանիշը՝ Gallup-ի հունվարի հարցման համեմատ։ Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք հարցին 11,8%-ը նշել է ՔՊ-ին։ Երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 4,7% արդյունքով։ Եռյակը եզրափակում է ԴՕԿ-ը՝ 3,3%-ով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վստահում է հարցվածների 2,7%-ը, իսկ «Պատիվ ունեմ»-ին՝ 2,1%-ը։ 32,2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, իսկ 24,6%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների մեծամասնությունն (60,4%-ը) անրաժեշտ է համարել խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հարցման մասնակիցների 10,3%-ը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 23,5%-ը՝ ընդհանրապետ անհրաժեշտ չէ։ 5,9%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հունվարի 20-22-ը MPG Gallup-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր ամենացածր միավորները (11,3%)։ Հունվարի 25-ին Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրեր չկան։ Իր վարկանիշի անկումը Փաշինյանը հունվարի 31-ին պարզաբանել էր նրանով, որ «քաղաքականությունն այդպիսի բան է՝ վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու երբեք չի աճում, բայց այդպես չի լինում, որ աճում է ու էլ երբեք չի նվազում»։
Հունվարի 31-ին վարչեպատը պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյոք պատրաստվում է իր տիկին Աննա Հակոբյանը գլխավորել ՔՊ ցուցակը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ասել էր, որ նման մտադրություն չունի։