ՀԱԷԿ ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստից գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ Ավդալյանի՝ քրեական գործը վերաբերում է ՔՕ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներին (Գողություն, որը կատարվել է տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։