• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Մայիս 2025 07:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Բաքվում պահվող հայ գերիների հարցով նամակներ կհանձնվեն ՀՀ ԱԳՆ-ին և Շվեյցարիայի դեսպանությանը

Հայաստան,
04 Մարտ 2025 14:21
ShareShareShare
Բաքվում պահվող հայ գերիների հարցով նամակներ կհանձնվեն ՀՀ ԱԳՆ-ին և Շվեյցարիայի դեսպանությանը
telegram

Մարտի 4-ին՝ ժամը 15.00-ին, Բաքվում պահվող հայ գերիների հարցով նամակներ կհանձնվեն ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը, նամակներն ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչներն այսօր կփոխանցեն դրանք, հայտնում է Free Armenian Prisoners թիմը։ 

Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին ուղղված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը և բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը՝ ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը և հյուպատոսական ծառայության հասանելիություն ապահովի հայ գերիների համար:

Ակցիան կմեկնարի ՀՀ ԱԳՆ մոտից, այնուհետև ՀԿ-ների ներկայացուցիչները կշարժվեն դեպի Շվեյցարիայի դեսպանատուն:

Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են 2023-ին գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

2025-ի փետրվարի 19-ին Վարդանյանը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն «խորը մտահոգություն» էր հայտնել Բաքվի բանտերում հայ ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի խոշտանգումների կապակցությամբ։

Մարտի 1-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախկին նախարար, ՀՀ նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ էր հայտարարել՝ կոչ անելով Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Մարտի 3-ին հայ գերիներին բժշկական տեսակցության հորդորով 40 կազմակերպություն նամակ էր հղել ԿԽՄԿ նախագահին։ 

telegram
Tags: գերիներ

Առնչվող Նորություններ

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ․ Գարեգին Բ

Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ. Գարեգին Բ կաթողիկոս

09 Մայիս 2025 10:24

Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ, մայիսի 9-ի եռատոնի առթիվ իր ուղերձում նշել է Ամենայն...

Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

09 Մայիս 2025 09:51

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 9-ին

09 Մայիս 2025 07:46

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 9-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...

Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

08 Մայիս 2025 11:03

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 8-ին

08 Մայիս 2025 07:40

Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 8-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...

Ընկերոջ հարևանի հորեղբոր տղայի բարեկամը մեզ համար արդեն կոռուպցիոն դեպք է․ Նիկոլ Փաշինյան

Ընկերոջ հարևանի հորեղբոր տղայի բարեկամը մեզ համար արդեն կոռուպցիոն դեպք է․ Նիկոլ Փաշինյան

07 Մայիս 2025 19:04

Ավելին
  • Լուրեր
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում

10 Մայիս 2025 00:20
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

09 Մայիս 2025 23:40
Կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը. փաստաբան

Կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը. փաստաբան

09 Մայիս 2025 23:35
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Հնդկաստանում կասեցրել են դեպի Թուրքիա և Ադրբեջան տուրփաթեթների առաջարկը՝ Պակիստանին աջակցելու պատճառով

09 Մայիս 2025 23:13
Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ

09 Մայիս 2025 22:55
Հնդկաստանը հրթիռային հարվածներ է արձակել Պակիստանի ուղղությամբ. կան զոհեր

Ջամմուն և Քաշմիրը Պակիստանի կողմից հրետակոծվել են

09 Մայիս 2025 22:06
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ մայիսի 11-ին Օմանում բանակցությունների անցկացումը

09 Մայիս 2025 21:30
Դեպի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ընթանում է լայն թափով․ նախարար

Դեպի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ընթանում է լայն թափով․ նախարար

09 Մայիս 2025 20:37
Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին․ ՆԳՆ

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին․ ՆԳՆ

09 Մայիս 2025 19:55
ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ

ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ

09 Մայիս 2025 19:23
Կիպրոսում ազատազրկման է դատապարտվել երկու հունգարացի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում գործարքների համար

Կիպրոսում ազատազրկման է դատապարտվել երկու հունգարացի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում գործարքների համար

09 Մայիս 2025 19:15
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

09 Մայիս 2025 18:42
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

09 Մայիս 2025 18:36
Բոլոր երկրներին խաղաղության կոչ եմ անում․ Հռոմի պապ Լեո XIV-րդը Վատիկանում ողջունել է հավատացյալներին

Նորընտիր Հռոմի պապը հույս է հայտնել, որ իր ընտրությունը կօգնի լույս բերել «աշխարհի մութ գիշերներին»

09 Մայիս 2025 18:21
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

ՀԱՊԿ զինծառայողների մասնակցությունը Հաղթանակի շքերթին խորհրդանշում է կազմակերպության երկրների միասնությունը. Սերդյուկով

09 Մայիս 2025 17:59
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդես

09 Մայիս 2025 17:49

Երևանի մոլերից մեկում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

09 Մայիս 2025 17:39
Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

Վարչապետը հանդիպել է վետերաններին և շնորհավորել նրանց Հաղթանակի 80-ամյակի առթիվ

09 Մայիս 2025 17:15
Փաշինյանին աղաչել եմ հետ կանչի մանդատը վայր դնելու խնդրանքը, բայց հրաժարվել է. Աղազարյան

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց․ Աղազարյան

09 Մայիս 2025 16:40
Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

09 Մայիս 2025 16:17
Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

Փաշինյանին անվստահություն հայտնելն այս պահին ամենաիրատեսական գործիքն է․ Մամիջանյան

09 Մայիս 2025 15:35
Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

Թբիլիսիից հասել եմ Պրահա․ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հրանտ Կարապետյան

09 Մայիս 2025 15:22
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլ է իրականացնում

09 Մայիս 2025 15:06
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված հերոսների հիշատակին

09 Մայիս 2025 14:37
Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

Երևանում բացվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության մասնակից է

09 Մայիս 2025 14:20
Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել

09 Մայիս 2025 14:11
ԼՂ-ն հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում․ Միրզոյան

Խոսակցություն կա, բայց շոշափելի արդյունք` առայժմ ոչ. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

09 Մայիս 2025 13:52
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

09 Մայիս 2025 13:39
Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Պանամերիկայի ըմբշամարտի առաջնության փոխչեմպիոն

09 Մայիս 2025 13:23
«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

«Մոսկվան արցունքներին չի հավատում»․ Շարմազանովը՝ Փաշինյանի ՌԴ այցի մասին

09 Մայիս 2025 13:15
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Աշխարհում

Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում

10 Մայիս 2025 00:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...

ԿարդալDetails
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Հասարակություն

Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

09 Մայիս 2025 23:40

Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ