ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մի շարք մարմիններից Վաշինգթոնի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնել է France24-ը։
Հրամանագրում ասվում է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից և ՄԱԿ-ի՝ պաղեստինցիների օգնության գլխավոր գործակալությունից։ Թրամփը չի բացառել նաև ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ԱՄՆ-ի մասնակցության հարցը՝ նշելով, որ քննարկելու է այդ հնարավորությունը։
Նա այդ հրամանագրով հանձնարարաել է նաև ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի ֆինանսավորման վերաբերյալ այն հետազոտություն անցկացնել։
Նշվում է, որ ԱՄՆ-ում այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ Սպիտակ տան աշխատակազմի քարտուղար Ուիլ Շարֆը ՄԱԿ-ի հաստատություններին մեղադրել է ԱՄՆ-ի հանդեպ ունեցած կողմնակալության մեջ։
«Ընդհանուր առմամբ, գործադիր հրամանով կոչ ենք անում վերանայել ՄԱԿ-ում ամերիկյան մասնակցությունն ու ֆինանսավորումը՝ հաշվի առնելով տարբեր երկրների միջև ֆինանսավորման մակարդակների հսկայական տարբերությունները»,- ասաց Շարֆը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն մյւոս երկրների, «անհամաչափորեն շատ է ֆինանսավորում» ՄԱԿ-ին։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ն Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։