Մետրոյի ուղևորները միացրել են գնացքի արգելակող կոճակը, ներկել վագոնները, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
«Փետրվարի 1-ին Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի ներսից սեղմել է արգելակման համար stop կոճակը, գնացքն արգելակվել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է դրա մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 մարդ անցել է պատն ու ներկել գնացքը»,- պատմել է նա։
Սեդրակյանը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել։ ԱԱԾ-ի, մետրոյի ոստիկանության և ՔԿ-ի կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։