Իսրայելն Ուկրաինային է փոխանցել շուրջ 90 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով գործարքի ընթացքին ծանոթ աղբյուրների։
Սա Իսրայելից Ուկրաինա զենքի ամենանշանակալի մատակարարումն է պատերազմի ամբողջ ընթացքում։ Ավելի վաղ, նշում է Axios-ը, Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես շահագործումից հանել էր Patriot համակարգերը, որոնք օգտագործվում էին ավելի քան 30 տարի։ Համալիրների մեծ մասը պահեստային էր կամ օգտագործվում էր վարժանքների ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ ուկրաինական կողմն ակտիվորեն բանակցել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ դրանց շահագորումից հանելուց հետո հրթիռների տեղափոխման շուրջ։ Այնուամենայնիվ, Իսրայելը երկար ժամանակ չի ցանկացել որոշում կայացնել՝ Ռուսաստանի արձագանքի մտավախության պատճառով, որն ի պատասխան՝ կարող է Իրանին ժամանակակից զենք մատակարարել:
Գործողությունը հաստատվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բարձր մակարդակի քննարկումներից հետո։ Իսրայելը Ռուսաստանին տեղեկացրել է, որ այդ մատակարարումը, իբր, ոչ այլ ինչ է, քան «ամերիկյան հրթիռների վերադարձ» և չի նշանակում զենքի ուղղակի փոխանցում Ուկրաինային։
Հունվարի 27-ին Jerusalem Post-ը քննադատել էր Իսրայելի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, հատկապես՝ Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիվ քաղաքականության համատեքստում։ ԶԼՄ-ն մտավախություն էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել իսրայելական զենք՝ օկուպացված Արցախի սահմաններից դուրս տարածքն ընդլայնելու և «Զանգեզուրի միջանցքը» գրավելու համար, ինչը կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը և կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացման։ Հեղինակներն Իսրայելին կոչ էին Բաքվին զերծ պահել նման քայլերից և վերանայել իրենց աջակցությունն Ադրբեջանին՝ ելնելով միջազգային կայունության շահերից։
Իսրայելն Ադրբեջանին զենք էր մատակարարել Հայաստանի հետ վերջին հակամարտությունների ժամանակ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին, որը բարդացրել էր Թել Ավիվի և Երևանի հարաբերությունները։ Չնայած հարաբերությունների կարգավորման փորձերին՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Իսրայելի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման համար:
Երևանի քաղաքապետարանից հաստատել են տրանսպորտում ստուգայցեր կատարելու տեղեկությունը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։...