Հայաստանը և Հունգարիան պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մայրաքաղաքներում՝ Բուդապեշտում և Երևանում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում
«Այսօր մենք խոսում ենք արդեն գործող դեսպանատների մասին»,- ասել է Միրզոյանը։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Սիյարտոն Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ Հունգարիան Հայաստանին խնդրել է հյուպատոսություն բացելու թույլտվություն։ Նա նշել էր, որ վերսկսում են դիվանագիտական կապերը և կառուցում են այնպիսի համագործակցություն, որը կծառայի երկու երկրների շահերին:
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 10-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 10-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...