«ԼՂ-ից բռնի տաղահանման սկզբնական փուլում հնարավոր էր շատ հեշտ արձանագրել տվյալները, բայց հետագայում երբ երրորդ, չորրորդ օրը հերթն ավելի մեծացավ, ուղղակի անհնար էր այդ հսկայական հերթը սպասեցնել։ Ունեցել ենք շատ դեպքեր, երբ հարյուրավոր մարդիկ հոկտեմբերի առաջին շաբաթը երկրում չեն եղել, հետո վերադարձել են Հայաստան, դիմել են»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ օրինակ «40+10» ծրագրում որոշ ֆիլտրեր են գործարկվել, որոնք համադրման անհրաժեշտություն ունեն։ Այդ համադրումները նախարարությունը շարունակում է կատարել։
«Մեր այն հայրենակիցները, որոնք գտնում են, որ իրենք պետք է ստանային և չեն ստացել գումարը, համադրման վերջնական փուլն ավարտելուց հետո կվճարվեն»,- ասաց նա՝ նշելով, որ համադրումը փետրվար ամսվան չի հասնի։
Նրա խոսքով՝ այն դեպքերում, երբ պետք կգա անհատական որոշում, փաստաթղթերն ուսումնասիրել, վարչարարությամբ կլուծվեն, այն որոշումները, որոնք կարող են լուծվել նախարարի որոշմամբ, այդպես կլուծվեն, իսկ որը կառավարության որոշումներում փոփոխություն կպահանջի, կգնան այդ փոփոխություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։