• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հուլիս 2025 19:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս․ ՀՀ Դատախազություն

Հայաստան,
07 Օգոստոս 2023 14:54
ShareShareShare
10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս․ ՀՀ Դատախազություն
telegram

ՀՀ  Դատախազությունից հայտնում են, որ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս․

«10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս

Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:

Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տավա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։

2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:

Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)»,- ասված է ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

telegram
Tags: ՀՀ Դատախազությունմեղավորությունվնաս

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

Փաշինյանն ԱԱԾ-ին հրահանգել է զբաղվել ՀՀ-ում ազդեցության գործակալներով

30 Հունիս 2025 18:28

ԱԱԾ-ն պետք է աշխատի ՀՀ-ում ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության նոր տնօրեն Անդրանիկ...

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

2018 թվականից ի վեր՝ այսօրվա դրությամբ, ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է․ Փաշինյան

30 Հունիս 2025 18:15

Շատ կարճ են մտածում, րոպեական ցանկությունները հագուրդ տալու խնդիր ունե՞ն. ՀԷՑ տնօրենի ԺՊ

Շատ կարճ են մտածում, րոպեական ցանկությունները հագուրդ տալու խնդիր ունե՞ն. ՀԷՑ տնօրենի ԺՊ

30 Հունիս 2025 12:49

Ավելին
  • Լուրեր
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

02 Հուլիս 2025 18:24
«Գրում են նրանք, իսկ ամաչում են մնացածները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

«Գրում են նրանք, իսկ ամաչում են մնացածները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

02 Հուլիս 2025 18:22
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

02 Հուլիս 2025 18:19
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

02 Հուլիս 2025 18:13
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

02 Հուլիս 2025 18:02
Глава Минэка Армении сообщил данные экспорта абрикосов в Россию за июнь

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ նախարար

02 Հուլիս 2025 17:55
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

02 Հուլիս 2025 17:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

02 Հուլիս 2025 16:23
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ն մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը

02 Հուլիս 2025 16:19
Սամվել Կարապետյանը հայ հասարակությանը կոչ է արել համախմբվել Ադրբեջանում պահվող հայ գերիների շուրջ

«Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է». պաշտպանը մեկնաբանել է նրա՝ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը

02 Հուլիս 2025 16:08
Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ․ ՀԿԿ

02 Հուլիս 2025 15:43
Իրանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

02 Հուլիս 2025 14:56
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի

02 Հուլիս 2025 14:40
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով քրեական հետապնդում է հարուցել

02 Հուլիս 2025 14:21
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06
Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

02 Հուլիս 2025 13:48
ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը

ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը

02 Հուլիս 2025 13:32
Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

02 Հուլիս 2025 13:31
ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

02 Հուլիս 2025 13:23
Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

02 Հուլիս 2025 13:16
Երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար չանգռել են՝ խցանումը հասնում է Քանաքեռ․ Խաչատրյան

Երկու մեքենա Բաղրամյանի վրա իրար չանգռել են՝ խցանումը հասնում է Քանաքեռ․ Խաչատրյան

02 Հուլիս 2025 13:03
Ջավախքցիներն այլևս չեն տուգանվի վրացական վարորդական իրավունքով ՀՀ-ում երթևեկելիս․ Թորոսյան

Ջավախքցիներն այլևս չեն տուգանվի վրացական վարորդական իրավունքով ՀՀ-ում երթևեկելիս․ Թորոսյան

02 Հուլիս 2025 12:48
Սամվել Կարապետյանի՝ «իր ձևով» ասվածը մշտապես ՀՀ-ի, Արցախի, Մայր Աթոռի կողքին լինելն է․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի՝ «իր ձևով» ասվածը մշտապես ՀՀ-ի, Արցախի, Մայր Աթոռի կողքին լինելն է․ Վարդևանյան

02 Հուլիս 2025 12:39
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում (ուղիղ)

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում (ուղիղ)

02 Հուլիս 2025 12:14
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծը

02 Հուլիս 2025 12:01
«Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի տիրույթից դուրս էր․ ՀԷՑ

ՀԷՑ-ը հերքել է իր գործունեությանն առնչվող որևէ հանձնարարական ստանալու մասին տեղեկությունը

02 Հուլիս 2025 11:31
Արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան

Փաշինյանն սպառնացել է հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի՝ «քաղաքական խարդավանքներով» զբաղված աշխատողներին

02 Հուլիս 2025 11:19
Խուզարկություններ՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

Խուզարկություններ՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ուղղված Փաշինյանի սպառնալիքից հետո

02 Հուլիս 2025 11:12
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց
Աշխարհում

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06

ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի փոխանցմամբ՝ Եկատերինբուրգում կալանավորված ադրբեջանական ծագում ունեցող վեց անձանցից հինգին մեղադրանք է առաջադրվել։ Նրանց կասկածում...

ԿարդալDetails
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը
Տնտեսություն

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելուն միտված օրինագծի երկրորդ ընթերցումն այսօր հետաձգվեց, քննարկումը կկայանա վաղը՝ հուլիսի 3-ին: ԱԺ նիստը վարող փոխնախագահ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ