Մարտի 14-ին` ժամը 17։26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։
Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար ավտոմեքենա։