Մայիսի 1-ին Երևանում գարնանային բարեգործական վազքարշավ տեղի կունենա: «Yerevan SpringRun» գարնանային վազքարշավն արդեն մի քանի տարի անցկացվում է մայրաքաղաքում: Կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառումը տեղի կունենա քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում։
Գարնանային բարեգործական վազքը բոլորի համար: Մրցատարածություններ են՝ 1կմ երեխաների համար, 5կմ, էստաֆետա 4*2.5կմ և 10կմ: Նշենք, որ անցած տարի մրցավազքը կազմակերպվել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համագործակցությամբ, մրցույթին մասնակցել են նաև մարտական գործողությունների ընթացքում զոհված հայրենիքի պաշտպանների երեխաները: Հիմնադրամից հայտնում են, որ անցած տարվա բարեգործական վազքի արդյունքում Երևանի գարնանային վազքը հաջողվել է հավաքել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել 6,7 մլն դրամ: