Շատ քիչ բան էր փոխվել Ալիեւի վերջին եւ դրան նախորդած ելույթի միջեւ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Վերջին ելույթն իր մեջ պարունակում է շանտաժի էլեմենտ․ ի՞նչ է նշանակում հրաժարվել բանակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը դրա պատասխանը տվել է արդեն, որ բոլոր պրոցեսները պետք է տանեն հարցի խաղաղ կարգավորմանը, իսկ մնացյալ ցանկացած զարգացման Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ ամեն կերպ պաշտպանելու է մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ասել է ԱԺ պատգամավորը։