Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 200 քաղաքացու հնարավոր չի եղել հոսպիտալացնել. վարչապետ

Հանրապետությունում 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին: Այսօր՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,- ասաց վարչապետը։

Վարչապետի հավելեց, որ արդեն կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ «Ուշացման պատճառը երկակի է, քանի որ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկության փոխանցումը առողջապահական համակարգին, ռեակցիան էլ եղել է ուշացումով, ինչի արդյունքում արձանագրվել է այսպիսի մահ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մահվան երկու դեպք է գրանցվել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, բայց գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

«Պարետատան նիստին մենք քննարկումներով ընդհուպ մոտեցանք որոշում կայացնելու եզրին՝ հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում։ Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների, և դա ցանկալի որոշում չէ ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, բայց առավել ևս այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ  այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների»,- նշեց վարչապետը։

«Մենք հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու չենք ունենալու ցանկալի արդյունք կամ առնվազն արգելափակումները բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 500, 600, 700 նոր դեպքի»,- նշեց նա։

Վարչապետը նշել է, որ արդեն անցել ենք կրիտիկական սահմանը և արդեն քայլում ենք դժոխքի միջով, որի լուծումը միջնաժամկետ կարող է լինել, եթե տոտալ հակահամաճարակային շարժում սկսի Հայաստանում։

 

Առնչվող Նորություններ

Բաբայանն արցախցիներին առաջարկել է ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցել միասնական ճակատով․ ԶԼՄ
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին
Տափօղակով հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն
Լուկաշենկոն ազատել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Երևանում որտեղի՞ց գնել Զատկի կուլիչ
Սուքիասյանը ներողություն է խնդրել Արցախի նկատմամբ 2023-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների սխալ թիվ արտաբերելու համար
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը
Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման․ Զախարովա
Զախարովան հաստատել է Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում  օգնելու Մոսկվայի պատրաստակամությունը
Ամեն ինչ խաղաղ է, միայն կրակոցների ձայներ են լսվել․ Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)
Ֆինանսների նախարարության ղեկավար կազմը 80 000 դոլար դրամաշնորհով կվերապատրաստվի
Երևանում երիտասարդները ճանապարհ են փակել (ուղիղ)
ԵԽԽՎ-ն Վահե Գրիգորյանին Հայաստանի կողմից ՄԻԵԴ դատավոր է ընտրել
Հրաչյա Զաքոյանը նշանակվել է Ագրարային համալսարանի ռեկտոր
Հեռուստաեթերի հանրօգուտ 20% կոնտենտի համար կառավարությունը նոր հիմնադրամի միջոցով կխրախուսվի
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Հայկական ArmSat-1 արբանյակը գործում է, բայց չի նշանակում՝ կարող է չընկնել․ նախարար
Անհետ կորածների ընտանքիները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ
Կառավարության նիստ (ուղիղ)
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին
Պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու․ Փաշինյան
Coffee House-ի՝ հարկերը թաքցնելու վարույթով 2 անձի նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել
Կոնջորյանն ասել է, որ ընդդիմությունը միշտ իրենց մտքերում է
Այս տարվա հունվարին 2024-ի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 14 000-ով նվազել է
Ասում եք՝ անկախ երկիր ենք ստեղծել, ձեռքերդ ճար լիներ՝ չէիք ստեղծի․ Ջուլհակյանը՝ Դաշնակցությանը
Էնքան էին կերել՝ փորերը դառել էր գառների գերեզման․ Արեն Մկրտչյանը՝ «նախկիններին»
Զոհրաբ Մնացականյանը չի նշանակվել Դիվանագիտական դպրոցի տնօրեն․ ԱԳՆ
ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներն ԱԺ պատգամավորներին կներկայացնեն կատարված աշխատանքի մասին հաշվետվություն․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ հայտարարություն

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միացյալ հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին, հայտնել է նրա մամուլի...

ԿարդալDetails

Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին,...

ԿարդալDetails