Սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային ցանցի՝ Starbucks-ի աշխատակիցների արհմիությունը դեկտեմբերի 20-ից հնգօրյա գործադուլ է հայտարարելու ԱՄՆ-ի 3 քաղաքում՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, գրում է Reuters-ը։
Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ աշխատակիցները 5-օրյա գործադուլ կսկսեն Լոս Անջելեսում, Չիկագոյում և Սիեթլում։ Նրանք պատրաստվում են պահանջել աշխատավարձի բարձրացում, աշխատակազմի ավելացում և աշխատանքային գրաֆիկի բարելավում։
Արհմիության անդամների թիվը 10 000 է։ Նրանք հայտարարել են, որ գործադուլը կարող է ընդգրկել հարյուրավոր խանութներ, որոնք կդադարեն աշխատել։