ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չի հաղորդում։
Ըստ նախարարության՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։ ՊՆ-ից հավելել են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: