Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, Armenia Today-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։