ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ Նշվում է, որ վարժանքին ներկա են նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։
2024 թվականի հուլիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն Armenia Today-ին մեկնաբանել էր որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Դեսպանատնից տեղեկացրել էին, որ քաղաքացիական խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։