ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը կեղծ որակելով։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հունիսի 13-ին և 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն նույնաբովանդակ 3 հաղորդագրություն էր տարածել՝ հայկական կողմին մեղադրելով հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի 3 հաղորդագրությունները՝ հայտնելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ-ն նույնպես հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։
Պապիկյանը Հնդկաստանի ՊՆ-ի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկու երկրների...