Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարակից տարածքից, որը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության դիտարկման ներքո, երկու հայ զինվոր է առևանգվել, այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Ըստ հրապարակման՝ անհետ կորածները պայմանագրային զինծառայողներ են։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 27-ին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հրապարակել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված երկու հայ զինծառայողների անունները։ Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել։
ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է նաև որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողների անունները։
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...





































