Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ «Անխախտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները սկսվում են Կազանի բարձրագույն տանկային հրամանատարության դպրոցի ուսումնավարժարանում։ Դրանք կանցկացվեն նոյեմբերի 8-12-ը։
Գործողություններին կմասնակցեն Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի ռազմական զորամիավորումները, TACC-ին հայտնել են Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Ռուսական ռազմական կոնտինգենտի կորիզը կազմելու են Սամարայի շրջանից Կենտրոնական ռազմական օկրուգի առանձին խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները։ Ռուսական կողմից զորավարժություններին կներգրավվեն նաև կապի ուժերն ու միջոցները, հատուկ նշանակության ուժերը և այլն։
«Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների ընթացքում զորքերը կցուցադրեն ուժեղացված պատրաստություն ՀԱՊԿ ուժերի մասշտաբով շատ պահանջված՝ հետհակամարտային կարգավորումների շրջանակում։
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1,7 հազար մարդ, որոնք ներկայացնում են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերը և իրավապահ մարմինները։