ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը բարձր է գնահատել միջազգային հակամարտությունները լուծելու ուղղությամբ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը և նշել, որ հաջորդ նվաճումը կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։
«Դոնալդ Թրամփի նման խաղաղարար երբեք չի եղել», – գրել է Ուիլսոնը X-ում։ Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփը նպաստել է այնպիսի տարածաշրջաններում հակամարտությունների լուծմանը, ինչպիսիք են Կոնգոն և Ռուանդան, Թաիլանդը և Կամբոջան, Պակիստանը և Հնդկաստանը։ Հաջորդ քայլը, կարծում է Ուիլսոնը, կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը։
Օգոստոսի 5-ին Middle East Eye հրատարակությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել օգոստոսի 8-ին։ Հրատարակության տվյալներով՝ արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ, ով անձամբ կընդունի Փաշինյանին և Ալիևին։
Ավելի վաղ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ալիևին և Փաշինյանին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Նախատեսվում է, որ Թրամփը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա՝ Ալիևի հետ, որից հետո երեք առաջնորդները համատեղ հայտարարություն կանեն։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր այս տեղեկությունը Armenia Today-ին։