Թուրքիայի արևմտյան մասում անընդմեջ 4 երկրաշարժ է տեղի ունեցել, հատնել են թուրքակամն լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ երկրաշարժի էպիկենտրոնը Քյութահյա նահանգի Սիմավ շրջանն է։ Երկրաշարժերը տեղի են ունեցել մի քանի րոպե ընդմիջումներով՝ ժամը 7։15-ից մինչև7։20-ը։ Դրանց ուժգնությունը տատանվել է 3-3,8 բալի սահմաններում։
ԶԼՄ-ն նշում է, որ ցնցումները կարճատև խուճապ են առաջացրել Սիմավի բնակիչների շրջանում, սակայն զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։