Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ստամբուլում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: