Ջազմեն Լևոն Մալխասյանը և նրա խումբը հուլիսի 23-ին համերգ կտան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տանիքին։ Երաժիշտները կնվագեն բաց երկնքի տակ՝ կատարելով յուրօրինակ ջազային ստեղծագործություններ։
«Ձեզ անմոռանալի ամառային երեկո է սպասվում՝ ջազային երաժշտությամբ, Keush բարձրորակ գինիների համտեսով և Երևանի հիասքանչ տեսարաններով»,- նշել են կազմակերպիչները։
Մալխասյանին կմիանան կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը և հարվածային գործիքներ նվագող Արամ Գևորգյանը։ Համերգը կսկսվի ժամը 21:00-ին։ Տոմսերի արժեքը 20 000 դրամ է։