Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 18-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-37 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 30-32 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-35 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-36 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-36 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 35-38 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 35-38 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան, լեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան։
Արցախում հուլիսի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 28 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-6 մ/վրկ արագությամբ։