• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 12:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

Իրավունք,
08 Հուլիս 2025 16:23
ShareShareShare
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին
telegram

Հուլիսի 8-ին ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և ՀԷՑ-ի երկու աշխատակցի, ովքեր Ավագյանի հետ հուլիսի 4-ի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանին աջակցվելու հավաքի վերաբերյալ հեռախոսազրույց էին ունեցել, Armenia Today-ին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանն ահազանգել է ձերբակալվածներից խոշտանգելու և բռնության միջոցով ցուցմունքներ ստանալու վտանգի մասին։ Նա կարծում է, որ նրանցից կփորձեն ցուցմունքներ կորզել այն մասին, թե, իբր, իրենց հարկադրել են հավաքին մասնակցել։

«Անձամբ զանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման գրասենյակ, բողոք եմ ներկայացրել այն մասին, որ նրանց, փաստորեն, ստիպում են ցուցմունք տալ։ Ստիպել ասելով՝ նկատի չունեմ համոզել։ Ստիպում են՝ խոշտանգելով, հոգեբանական ուժեղ ճնշում գործադրելով, չեմ բացառում՝ նաև ֆիզիկական բռնություն են գործադրում ցուցմունք կորզելու համար։ Մեծ հաշվով՝ սարքում են «ապացույցներ»՝ բռնություն ու ճնշում գործադրելու միջոցով»,- հավելել է փաստաբանը։

Հայրապետյանը շեշտել է, որ որևէ պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ աշխատակիցներն ընդամենը հավաքի մասին են խոսել:

«Համացանցում, իբրև թե, խոսակցություններ են տարածվել, թե մարդկանց ստիպել են գնալ հավաքի, ինչի առնչությամբ էլ 3 աշխատակից է ձերբակալվել։ Վատն այն է, որ խոսակցությունը, որն իբրև հավաքին մասնակցելու պարտադրանք են ներկայացրել, նույնիսկ ամենավառ երևակայության դեպքում չի կարող այդպես մեկնաբանվել: Նրանք երեքով ուղղակի հավաքի մասին են խոսել, որևէ մեկը որևէ մեկին չի պարտադրել ու ասել՝ պետք է գաս։ Բացի այդ, անհայտ է, թե որտեղից են հայտնվել այդ ձայնագրությունները, որոնք չեն կարող օրինական լինել։ Դրանք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, չեն կարող ապացույց ճանաչվել, և դրանց հիման վրա քրեական վարույթ չի կարող հարուցվել»,- հավելել է նա՝ նշելով, որ ապօրինի գաղտնալսում է տեղի ունեցել։

Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձերբակալվածներին արդեն ավելի քան 5 ժամ է՝ պահում են Զեյթունի քննչական բաժնում և փաստաբաններին չեն թույլատրում տեսակցել նրանց։

«Անձը ձերբակալման պահից իրավունք ունի պաշտպան ունենալ։ 20 տարվա մեջ չեմ տեսել դեպք, երբ փաստաբանը գնա ու չկարողանա ձերբակալվածին իրավաբանական օգնություն տրամադրել։ Սա բոլոր սահմաններն անցնել է նշանակում»,- շեշտել է փաստաբանը։

Հայրապետյանն իրավապահների գործողությունները «բացահայտ ապօրինի, անօրինական» է որակել։ Նա հավելել է, որ ՄԻՊ-ից խոստացել են այց կազմակերպել, բայց մինչ այս պահը որևէ բան տեղի չի ունեցել։

ՄԻՊ-ն, իր հերթին, հայտարարել է, որ տարբեր փաստաբաններից ստացել է ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմինը ժամեր շարունակ չի ապահովվում իրենց տեսակցությունը ձերբակալված վստահորդների հետ։ ՄԻՊ-ը փաստաբանների մուտքի արգելքն իսպառ բացառելու կոչ է արել։

«Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան: Նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Հուլիսի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատակիցներին՝ «քաղաքական ինտրիգներով» զբաղվելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։ Նույն օրը խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։

Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։

Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
telegram
Tags: ՀԷՑՄուսալեռՏիգրան Հայրապետյան

Հարակից հրապարակումներ

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30

«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Մուրացան փողոցում հուլիսի 18-ին հնչած կրակոցների և սպանության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկ անձ ձերբակալվել է, Armenia today-ը...

Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Factor.am-ին հայտնել է նրա...

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

18 Հուլիս 2026 11:27

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան...

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

ՊԵԿ-ն ստուգումներ է անցկացրել «Առինջ մոլում»․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:25

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները կապարակնքելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է...

Ուղիղ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հուլիս 2026 18:18

Load More
Xosum
  • Լուրեր
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին
Աշխարհում

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարը ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26

Brent տեսակի նավթի գինը հուլիսի 20-ին գերազանցել է մեկ բարելի դիմաց 90 դոլարը՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների...

Read moreDetails
ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի
Աշխարհում

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ