Հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 11:43-ին։ Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ Opel-ի ուղևորը մահացել է։ Չորս տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։