Ստեփանակերտում ընթանում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն այստեղ են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանին Ֆիզուլիի օդանավակայանում ողջունել է պատվո պահակախումբը: Այստեղ է վայրէջք կատարել նաև Փեզեշքիայի օդանավը:
Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանային տեղեկացրել է, որ Փեզեշքիանը մի շարք հանդիպումների թվում առանձնազրույց կունենա նաև Էրդողանի հետ: