«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանի իրավասու մարմիններից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա Իզ Կորենովկա» պաղպաղակի խմբաքանակի ներմուծման սահմանափակումների պատճառների մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ըստ ռուսական գերատեսչության՝ այդ ապրանքի մոնիթորինգի շրջանակներում չեն գրանցվել անվտանգության և որակի պահանջներին անհամապատասխանության դեպքեր, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված։
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանի իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկություններ է խնդրել ռուսական արտադրության արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառների, այդ թվում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին:
Հուլիսի 2-ին ՀՀ ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել էր ՌԴ-ից «Կորովկա» ապրանքանշի «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով։